Կարևոր իրադարձություններ

ԶՈՒ համազգեստով մարդիկ ասում էին, որ մեր տունը գրավելու են․ հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին․ Էդմոն Մարուքյան

19 Նոյեմբեր, 2020 14:01
ԶՈՒ համազգեստով մարդիկ ասում էին, որ մեր տունը գրավելու են․ հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբացկության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցների սկզբում ասաց․ «Երեկ Նիկոլ Փաշինյանի աջակիցների ցույցի ընթացքում մասնակիցներից մեկը սպառնացել է, որ գալու են իմ տունը գրավեն»։

Պատգամավորն ավելացրեց, որ նոյեմբերի տասից սկսած, խայտառակ սպառնալիքներ են ստանում, որի մասին խոսել է հրապարակավ, տեղեկացրել է նաև իրավապահ մարմիններիրն։

«Երեկ էլ զինված ուժերի համազգեստով մարդիկ ասում էին, որ գալու են մեր տունը գրավեն: Հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին, բայց ուզում եմ տեղեկացնել, որ երկրում տիրող այս անիշխանությունը, որ չկա ոչ մի կանոն, որ չկա զսպող, ով ինչ ուզում, ասում է, ով ում ուզում, սպառնում է, ով ում ուզում, ծեծում է, այս խայտառակությանը պետք է վերջ դրվի։ Խորհուրդ չեմ տա որևէ մեկին գալ մեր տան վրա, որովհետև սաղ-սալամաթ տուն չի գնա»։

Մարուքյանը նշեց, որ իր երեխաների, ընտանիքի և հարազատների համար սա լուրջ խնդիր է։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին