Կարևոր իրադարձություններ

ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնանժողով՝ քննելու պատերազմի հանգամանքները

19 Նոյեմբեր, 2020 11:52
ԼՀԿ-ն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնանժողով՝ քննելու պատերազմի հանգամանքները

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցում ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել պարիտետային փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները: 

«Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը կարևոր է համարում այդ հանձնաժողովի ստեղծումը, որը կուսումնասիրի ամեն մի զոհված և կորած զինվորականի, ամեն մի գնդի ուստորաբաժանման հետ տեղի ունեցած դեպքերը, սպառազինության հետ կապված հարցերը, ամեն բան պետք է նախապատրաստվեն, որպեսզի իմանանք, թե ինչ է կատարվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին