Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել․ ԱԱՏՄ

19 Նոյեմբեր, 2020 11:50
Հեղինակ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վանաձորում ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել․ ԱԱՏՄ

Գեղեցկության սրահներ, հյուրանոցներ, դեղատներ և առևտրի կետեր. Վանաձոր քաղաքի այս ոլորտների տնտեսվարողների մոտ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչների վերջին օրերի ստուգայցերն առանձնակի խախտումներ չեն արձանագրել։ Հիմնականում խախտվել է առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը։ Չի պահպանվել գրանցամատյանների ձևաչափը, եղել են դիմակ չկրելու որոշ դեպքեր։

Տեսչականի աշխատակիցները Covid-անվտանգության նորմերը դիտարկել են նաև Ստեփանավանի «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ ևս կոպիտ խախտումներ չեն գրանցվել։

ԱԱՏՄ տեսուչները ստուգայցերին զուգահեռ իրականացնում են իրազեկման աշխատանքներ` տնտեսավարողների ուշադրությունը հրավիրելով ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված համաճարակի կանխարգելման հիմնական կարևոր նորմերի վրա։

Այս նորմերի պահպանումը բխում է հանրային առողջապահական շահից ու խիստ անհրաժեշտ է դրանց պահպանումը ցանկացած իրավիճակում։

 

Լրահոս

Դիտել ավելին