Կարևոր իրադարձություններ

Փախստականների հերթական խումբը ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

19 Նոյեմբեր, 2020 11:02
Փախստականների հերթական խումբը ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունից նոյեմբերի 18-ին Արցախ է վերադարձել ևս 936 մարդ:

Հաղորդագրության մեջ նշվում է, Երևանից 23 ավտոբուս է ժամանել Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերի, ինչպես նաև ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել 2.6 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները:

 

Լրահոս

Դիտել ավելին