Կարևոր իրադարձություններ

«Նրանք մեծ մեղքի բաժին ունեն». Խաչիկ Ավետիսյանը՝ պատերազմի ընթացքի մասին. «Ժամանակ»

19 Նոյեմբեր, 2020 08:44
«Նրանք մեծ մեղքի բաժին ունեն». Խաչիկ Ավետիսյանը՝ պատերազմի ընթացքի մասին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ազատամարտիկ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, ով այս պահին գտնվում է Քարվաճառում, վերլուծելով պատերազմի ընթացքը՝ ասում է, որ հաղթելու հնարավորություն կար, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվեր: Իրենք դիրքերը պահելու են մինչև նոյեմբերի 24-ը, իսկ դրանից հետո սպասելու են հրամանի, քանի որ իրենք զինվոր են և հրաման են կատարում: Խոսելով ներքաղաքական իրադարձությունների մասին՝ Ավետիսյանն ասում է. «Շատ տհաճ է, որ նրանք էդպես ոտքի են կանգնել: Ես համարում եմ, որ նրանք մեծ մեղքի բաժին ունեն, որ մենք այս օրն ենք ընկել: Բոլորս գիտենք, թե 30 տարի ինչ էր կատարվում երկրում, հիմա նոր վեր են կացել ինչ-որ հարցեր են բարձրացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին