Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում. կարևոր նախագծի ընդունումը վտանգված է. «Ժողովուրդ»

19 Նոյեմբեր, 2020 08:27
Իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում. կարևոր նախագծի ընդունումը վտանգված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանական խմբակցությունը հայտնվել է անելանելի իրավիճակում: Այդ առումով վտանգված է նաեւ 2021 թվականի բյուջեի նախագծի ընդունումը:

Եվ չնայած ԱԺ լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է բյուջեի նախագիծը, մինչ այդ էլ այն քննարկվել էր մշտական հանձնաժողովներում:

Սակայն իրավիճակով պայմանավորված՝ արդեն լիագումար նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին լսող չկար, քանի որ նախագծի քննարկումն ուղեցկվեց Արցախի վերաբերյալ ելույթներով, իշխանություն-ընդդիմություն մեղադրանքներ հնչեցնելով, բայց ոչ բուն նախագծի մասին քննարկումներով:

Սակայն կառավարության հետագա գործունեության համար այն կարեւոր փաստաթուղթ է եւ պետք է ամեն դեպքում հավանության արժանանա խորհրդարանի կողմից, որպեսզի հետագայում հնարավոր լինի այն կյանքի կոչել:

Այժմ չորս օր ժամանակ է տրվել, որպեսզի ներկայացվեն բյուջեի վերաբերյալ վերջնական առաջարկությունները, որից հետո էլ պետք է կազմակերպվի քվեարկությունը, սակայն այս նախագիծը չի հետաքրքրում անգամ իշխանական խմբակցության շատ պատգամավորների։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին