Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ

19 Նոյեմբեր, 2020 00:05
Հեղինակ՝ Մասիս Մայիլյան
Ֆրանսիայի  Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Այսօր, նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել "Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին" բանաձեւի նախագիծ: Այն ստորագրել են Սենատի առաջին ամեմախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին