Կարևոր իրադարձություններ

Հիմա պետք է թիկունք լինել վարչապետին, կայունացնել երկրի ներքին անվտանգությունը, ընդունել բոլորիս մեղավորությունը․ Հովհաննես Ազոյան

18 Նոյեմբեր, 2020 23:49
Հեղինակ՝ Հովհաննես Ազոյան
Հիմա պետք է թիկունք լինել վարչապետին, կայունացնել երկրի ներքին անվտանգությունը, ընդունել բոլորիս մեղավորությունը․ Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը գրում է․

«Մեր վարչապետը հայրենասեր է, այդտեղ ես կասկած չունեմ, այլ հարց է արդյոք էֆեկտիվ է կառավարել այս 2,5 տարվա մեջ, թե ոչ։

Կարծում եմ արել է իր հնարավորությունների մաքսիմումը՝ հաշվի առնելով մոտ 28 տարվա արմատացած թալանն ու կեղծ հայրենասիրությունը։

Հիմա պետք է թիկունք լինել վարչապետին, կայունացնել երկրի ներքին անվտանգությունը, հարգել զոհերի հիշատակը, ընդունել բոլորիս մեղավորությունը, գիտակցել, որ հնարավոր չէ հավերժ ունենալ թշնամի ու նայել դեպի ապագա՝ բռնելով տեխնոկրատ կառավարման ուղղին։

Ու ճշմարտախոսին երբեք չասել դավաճան, ավելի հայրենասեր թվալու համար։

Ձեր կողքին եմ Պարոն Վարչապետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին