Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    504,5
    511,5

  • EUR

    598
    612

  • RUB

    6,58
    6,86

Կարևոր իրադարձություններ

Գողություն Ակներ գյուղի դպրոցից․ Գորիսի ոստիկանները 3 օրում բացահայտել են հանցագործությունը (տեսանյութ)

18 Նոյեմբեր, 2020 21:41
Գողություն Ակներ գյուղի դպրոցից․ Գորիսի ոստիկանները 3 օրում բացահայտել են հանցագործությունը (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ի երեկոյան Սյունիքի Ակներ գյուղի դպրոցի տնօրենը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ իր աշխատասենյակից գողացել են համակարգիչն ու ինտերնետ ցրող սարքը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Գորիսի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բացահայտման աշխատանքը տևեց երեք օր:

Նոյեմբերի 17-ին նրանց տեսադաշտում հայտնվեց կասկածվողը։ Լոռու մարզի Մրգահովիտ գյուղում բնակվող 46-ամյա տղամարդու՝ դեպքին առնչության հանգամանքը փաստական տվյալներով հիմնավորելուց հետո նրան բերման ենթարկեցին բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին