Կարևոր իրադարձություններ

Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովի և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

18 Նոյեմբեր, 2020 20:44
Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովի և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), է.շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի՝ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին ս. թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո:

Քննարկվել են երեք երկրների հետագա միջնորդական ջանքերի համակարգման հարցերը։

 

Լրահոս

Դիտել ավելին