Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը

18 Նոյեմբեր, 2020 19:15
Նիկոլ Փաշինյանը կողմնակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը

Կառավարության շենքի առաջ հանրահավաք են անցկացրել վարչապետին աջակցող քաղաքացիները: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նրանց և խնդրել, որ հավաքը դադարեցնեն: 

«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց վարչապետը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին