Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրականը՝ «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ և զենք տրամադրելու» մասին

18 Նոյեմբեր, 2020 19:08
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրականը՝ «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ և զենք տրամադրելու» մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մամուլում տարածվել է հասարակական, իրավապաշտպանական գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց կոչը՝ ուղղված իրավապահ մարմիններին «կառավարական ամառանոցում զինված հրոսակախմբերի հավաքագրման, նրանց համազգեստ եւ զենք տրամադրելու» մասին մամուլում տարածվող տեղեկությունները քննության առարկա դարձնելու վերաբերյալ:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ավելի վաղ արդեն իսկ արձանագրվել էին նմանաբովանդակ հրապարակումներ և կից տեսանյութ:

Եվ նախքան այս հայտարարություն-կոչի տարածումը Երևան քաղաքի դատախազի կողմից արդեն իսկ ոստիկանությանը տրվել է հանձնարարություն այդ հրապարակումներում նշվող հանգամանքների կապակցությամբ օպերատիվ ստուգողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին