Կարևոր իրադարձություններ

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհվածի մարմին․ Թորոսյան

18 Նոյեմբեր, 2020 19:01
ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհվածի մարմին․ Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2425 զոհվածի մարմին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դա մի մեծ, ծանր պրոցեդուրա է, որ արվում է ամեն դիակի հետ և ներառում է թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության քաղաքացիներին: Երեկվա դրությամբ այդ թիվը 2425 է եղել, նրանցից չճանաչված է մոտ 250-ը: Մեծ մասն արդեն հուղարկավորվել է»,- նշեց Թորոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին