Կարևոր իրադարձություններ

Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

18 Նոյեմբեր, 2020 18:45
Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը: 

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ ներկայացնելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը։

Հիշեցնենք, որ 16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին, 12-ին, 13-ին և 16-ին:

Նշված կուսակցություններն են «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»:    

 

 

Լրահոս

Դիտել ավելին