Կարևոր իրադարձություններ

Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ խափանելու Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը. Սերգեյ Նարիշկին

18 Նոյեմբեր, 2020 18:12
Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ խափանելու Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը. Սերգեյ Նարիշկին

Արևմուտքը սադրում է հայ և ադրբեջանցի ազգայնականներին՝ խափանելու Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, գրում է РИА Новости-ն:

«Նրանք փորձում են համոզել հայերին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պարտություն է Երևանի համար։ Առաջ է բերվում «պատերազմը հաղթական ավարտի անհրաժեշտության» գաղափարը: Ադրբեջանցիներին, ընդհակառակը ասում են, որ Կրեմլը «գողացել է իրենց հաղթանակը», երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ հեռավորության վրա էր Ստեփանակերտի գրավումից»,- ասել է Նարիշկինը:  

Նարիշկինի խոսքով՝ Արևմուտքի գործողությունները վկայում են այն մասին, որ «ԱՄՆ-ն և նրա եվրոպացի ընկերները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց, այս անգամ՝ ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին»:

«Ամերիկացիներն ու եվրոպացիները չեն անհանգստանում, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղություն և տարածաշրջանը տանել լուրջ ռազմական բախման»,- հավելել է Նարիշկինը:

 

Լրահոս

Դիտել ավելին