Կարևոր իրադարձություններ

Վթար Վանաձորում․ կան տուժածներ

18 Նոյեմբեր, 2020 17:48
Վթար Վանաձորում․ կան տուժածներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 11:34-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում՝ թիվ 24 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Արմեն Պ․, ծնված 1972 թ.) և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաները․ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։ «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին