Կարևոր իրադարձություններ

Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

18 Նոյեմբեր, 2020 17:32
Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Ապարանի, Ճամբարակի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին