Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    597,5
    613,5

  • RUB

    6,59
    6,89

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կկրկնապատկվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի թողունակությունը

18 Նոյեմբեր, 2020 17:19
Հեղինակ՝ Իմ քայլը հիմնադրամ
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կկրկնապատկվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի թողունակությունը
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը, հաշվի առնելով պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, որոշում է կայացրել աջակցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին՝ թողունակության կրկնապատկման նպատակով:
 
Այդ մասին հայտնում են հիմնադրամից:
 
Վերանորոգվող տարածքներում կլինեն 60 նոր հիվանդասենյակներ, ֆիզոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման կաբինետ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբարատորիա: Արդյունքում կենտրոնը կկարողանա ամսական սպասարկել կրկնակի թվով ավել զինվորի, այսօրվա 300-ի փոխարեն ընդունելով 600-ի:
 
2020 թ. ընթացքում առանցքային են եղել ինչպես զինծառայողների վերականգնողական, այնպես էլ պարբերաբար սահմանային լարվածությունների ընթացքում հայրենիքի պաշտպանների ու նրանց ընտանիքների հանդեպ անհրաժեշտ միջոցների կազմակերպման խնդիրները:
Երախտապարտ ենք նրանց Հայրենիքի համար մղվող պայքարում ցուցաբերած անձնազոհության ու քաջության համար: Երախտապարտ ենք նաև մեր նվիրատուներին, համախոհ-աջակիցներին, որոնց շնորհիվ կարողանում ենք մեր զինվորներին Հիմնադրամի հատուկ հոգածության տակ պահել:
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին