Կարևոր իրադարձություններ

Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել վթար․ կա տուժած

18 Նոյեմբեր, 2020 16:48
Վահագնի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել վթար․ կա տուժած

Նոյեմբերի 18-ին, ժամը 13:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Nissan Sunny (վարորդ՝ Տիգրան Ա․, ծնված 1986 թ․) և Volkswagen Golf (վարորդ` Վալենտին Գ., ծնված 1967 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արևիկ Ս․-ին (ծնված 1992 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին