Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

18 Նոյեմբեր, 2020 16:16
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և վերջին քաղաքական զարգացումները։

Հանդիպման ժամանակ դեսպանը ներկայացրեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը և կարևորեց Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին և գործընթացներին ԱՄՆ աջակցությունը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ հանդիպումները շարունակվելու են»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին