Կարևոր իրադարձություններ

Ի աջակցություն կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ խոսնակ

18 Նոյեմբեր, 2020 16:06
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Ի աջակցություն կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց․ խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Ի աջակցություն կառավարության եւ վարչապետի Երեւանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ եւ կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը եւ հորդորում ենք չդիմել նման քայլի:

Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին