Կարևոր իրադարձություններ

Գեղամ Մանուկյանին հրավիրել են ՀՔԾ

18 Նոյեմբեր, 2020 15:21
Գեղամ Մանուկյանին հրավիրել են ՀՔԾ

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ամենայն հավանականությամբ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գեղամ Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը։

Լրագրողների այն հարցին, որ չնայած ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, սակայն վարչապետը մտադիր չէ հեռանալու, իսկ այսօր էլ  ճանապարհային քարտեզ է հրապարակել, ինչպես է արդյոք դա գնահատում, Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարչապետը մի կարևոր կետ է մոռացել, որ երկիր կորցրած վարչապետը պետք է ներկայացնի հրաժարական։

Խոսելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառման մասին, որում նշված է, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք իրականացնել, միևնույն ժամանակ հորդորելով զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, որովհետև ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը, Գեղամ Մանուկյանն ասաց․

«Դա երկու նպատակ ունի։ Նախ՝ ձեռքերը լվալ պատասխանատվությունից, սադրանքի գնալ և մարդկանց վախեցնել հանրահավաքի գալու համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին