Կարևոր իրադարձություններ

Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց

18 Նոյեմբեր, 2020 15:14
Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրվեց

Այսօր «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225.1(Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։ 

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ 

«Ենթադրում եմ՝ ինձ ՀՔԾ են հրավիրել՝ հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ մեղադրանք առաջադրելու համար»,– Բաբայանը  հավելել էր, որ ժամը 16։00-ին ՀՔԾ են հրավիրվել հիմնականում քաղաքական ընդդիմության առաջնորդները։

«Այս ամենը միտումնավոր է արվում, որպեսզի հանրահավաքի ընթացքում ընդդիմության առաջնորդները չկարողանան ելույթ ունենան և մասնակցեն հանրահավաքին»,–ընդգծել էր նա։ 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին