Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի տվյալների շնորհիվ ԱՊՀ-ում 40-ից ավելի ահաբեկիչներ են ձերբակալվել

18 Նոյեմբեր, 2020 14:35
Ռուսաստանի տվյալների շնորհիվ ԱՊՀ-ում 40-ից ավելի ահաբեկիչներ են ձերբակալվել

Ռուսաստանից ստացված տեղեկատվության շնորհիվ ԱՊՀ-ի գծով նրա գործընկերները 2020 թվականին ձերբակալել են ավելի քան 40 ահաբեկիչների եւ նրանց հանցակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Ըստ ռուսական կողմից ներկայացված նյութերի, արտասահմանյան գործընկերները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամների ու հանցակիցների»,-ասել Է Պատրուշեւը՝ հանդես գալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստի բացման ժամանակ:

Նրա խոսքը մեջբերում Է ՌԴ ԱԽ-ի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Ստացված տեղեկատվության հիման վրա ավելի քան 950 օտարերկրացիների համար, որոնք ահաբեկչական գործունեության մասնակից են, փակ Է մուտքը մեր երկիր»,-հավելել Է Պատրուշեւը:

Նիստն անցկացվում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին