Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում ԱԺ նախագահի առողջական վիճակից

18 Նոյեմբեր, 2020 13:09
Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնում ԱԺ նախագահի առողջական վիճակից

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջիկայում ևս վիրահատական միջամտության կենթարկվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այդ վիրահատական միջամտությունից հետո նա արդեն ամբողջությամբ կվերականգնվի:

«Երեկ եմ հանդիպել Արարատ Միրզոյանին: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ է զգում, սակայն պետք է ևս մի փոքր վիրահատական միջամտության ենթարկվի, որպեսզի ամբողջությամբ վերականգվի»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Արարատ Միրզոյանի մեքենան, որից հետո նրան դուրս են բերում և ծեծի ենթարկում։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց և նույն գիշերը ենթարկվել վիրահատության։ 

 

Լրահոս

Դիտել ավելին