Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507,5
    514

  • EUR

    609,5
    623,5

  • RUB

    6,64
    6,92

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունը կոչ է անում զինծառայողներին և կամավորներին ի աջակցություն իշխանությունների հանրահավաք չիրականացնել

18 Նոյեմբեր, 2020 12:54
«Իմ քայլը» խմբակցությունը կոչ է անում զինծառայողներին և կամավորներին ի աջակցություն իշխանությունների հանրահավաք չիրականացնել

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, ի աջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված  ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ:

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար եւ վստահեցնում ենք, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաեւ մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման եւ մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին