Կարևոր իրադարձություններ

Հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց. Էդուարդ Աղաջանյան

18 Նոյեմբեր, 2020 11:48
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց. Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեղյակ ենք, որ Արցախից Հայաստան վերադարձած մի շարք զինծառայողներ և որպես կամավոր առաջնագիծ մեկնած քաղաքացիներ այսօր մտադիր են հանրահավաք իրականացնել Երևանում՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ցուցաբերած աջակցության համար, և վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով կարդարացնենք այն։

Միաժամանակ, հորդորում ենք զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում արգելված է հավաքների կազմակերպումն ու դրանց մասնակցելը։ Բացի այդ՝ այս օրերին մեզ առավել քան երբևէ համախմբվել է պետք ու մեր ամբողջ ներուժն ուղղել հայրենիքի վերակառուցմանը։
Ողջախոհություն բոլորիս»։

 

Լրահոս

Դիտել ավելին