Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    507
    516

  • EUR

    599,5
    615,5

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի հսկողության տակ է անցել նաեւ Ղարաբաղ-կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն ամբողջ գույքով, գորգերով, հումքով

18 Նոյեմբեր, 2020 10:40
Ադրբեջանի հսկողության տակ է անցել նաեւ Ղարաբաղ-կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն ամբողջ գույքով, գորգերով, հումքով

Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաեւ Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի եւ հումքի մնացորդով:

Այս մասին հայտնում է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ֆեյսբուքյան էջը՝ ներկայացնելով աշխատակիցների ընտանիքներում ստեղծված ծանր վիճակըեւ հայտնելով, որ այդ վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով Երեւանում վաճառքի է հանվել 30 գորգ՝ իր գնից 30 տոկոս ցածր արժեքով:

«Ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված շուրջ երկու ամիս է կասեցվել է Ղարաբաղ կարպետ ընկերության բնականոն գործունեությունը: Ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ այս պահին կորցրել են իրենց աշխատանքը, բնակության վայրը: Մեր ընկերության 14 աշխատակիցներ իրենց ընտանիքներում ունեցել են զոհեր եւ վիրավորներ: Խորը վշտով հայտում ենք, որ նահատակվել է մեր ընկերության երկար տարիների աշխատակից, իր պարտականությունների մեջ միշտ համեստ եւ կարգապահ Արսեն Մարտիրոսյանը: Ցավակցում ենք եւ խոնարհվում բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առջեւ: Հավերժ փառք մեր ընկած տղաներին:

Ընկած Շուշի քաղաքում ադրբեջանական ուժերի հսկողության տակ է անցել նաեւ Ղարաբաղ կարպետ ընկերության Շուշիի արտադրամասն իր ամբողջ գույքով, գորգերի եւ հումքի մնացորդով:

Սիրելի հայրենակիցներ, այս ամենով պայմանավորված, Ղարաբաղ կարպետ ընկերության ավելի քան 100 աշխատակիցներ, արդեն երկրորդ ամիսն է , ինչ աշխատավարձ չեն ստացել , իսկ նրանց մեծամասնությունն այս պահին ժամանակավորապես , որպես տեղահանված, բնակվում են ՀՀ տարբեր քաղաքներում եւ գյուղերում:

Մեր ընկերության տնօրենությունը, այս վիճակում, իր աշխատակիցների սոցիալական վիճակի նվազագույն իսկ բարելավման նպատակով Երեւան քաղաքում վաճառքի է հանել 20 գորգ ՝գործված Շուշիիում, Ստեփանակերտում եւ Ճարտարում, որից առաջացած ամբողջ հասույթը տրամադրվելու է ընկերության աշխատակիցներին որպես սեպտեմբեր ամսվա աշխատավարձ: Գորգերը վաճառքի են հանվում գնից 30 տոկոս զեղչով:

Արցախյան ձեռագործ գորգերը ձեռք բերելու համար այցելեք՝ ք. Երեւան , Տաշիր առեւտրի կենտրոն, 4-րդ հարկ, Արցախյան խանութ-սրահ: Հեռ. 098 207585, 095 874757, 094 220770, 095185612»,-ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին