Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 17-ին 502 մարդ ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

18 Նոյեմբեր, 2020 10:14
Նոյեմբերի 17-ին 502 մարդ ՀՀ-ից վերադարձել է Ստեփանակերտ

Հայաստանից Ստեփանակերտ նոյեմբերի 17-ին վերադարձել է 502 փախստական։ Այս մասին հաղորդում են  ՌԴ պաշտպանության նախարարությունից։ 

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ Երևանից ուղևորվել է Ստեփանակերտ 24 ավտոբուս։

Նշվում է նաև, որ  Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարմամբ և վերահսկմամբ իրականացվում է խաղաղ բնակիչների վերադարձը շփման գծի ուղղությամբ և տեղաշարժի անվտանգությունը։ 

Նոյեմբերի 14-ից առ այսօր Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1700 բնակիչ, որոնք պատերազմի պատճառով լքել էին իրենց տները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին