Կարևոր իրադարձություններ

Երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

18 Նոյեմբեր, 2020 09:19
Երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Նոյեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05։26-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։

 

Լրահոս

Դիտել ավելին