Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    508
    515

  • EUR

    609,5
    625,5

  • RUB

    6,63
    6,93

Կարևոր իրադարձություններ

Անկարայի նկրտումներն ավելացել են․ «Հայաստանի Հանրապետություն»

18 Նոյեմբեր, 2020 08:32
Անկարայի նկրտումներն ավելացել են․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. 

«Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քննարկմանը և հաստատմանն է ներկայացվել օրինագիծ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է արտոնություն վերապահել Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցում:

Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ միջազգային հանրության կողմից համարվում են ադրբեջանական տարածք, հետևաբար, եթե Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա որևէ միջազգային նորմով չի արգելվում թուրքական բանակի ներկայությունն այդ տարածքներում, բացի ԼՂԻՄ-ից, որի մի մասն այսօր գտվում է նրանց հսկողության տակ։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում այդ մասին նշեց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ հավելելով, որ շտապողականություն պետք չէ ցուցաբերել, բայց մի բան պետք է հստակ գիտակցել, որ պատերազմը չի ավարտվել, անգամ բուն բանակցային գործընթացը չի սկսվել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին