Կարևոր իրադարձություններ

Կարեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ պաշտոնյաների․ պայմանավորվածություն է ձեռք բերվել բնակավայրերում կատարել հումանիտար աշխատանքներ

17 Նոյեմբեր, 2020 23:58
Կարեն Սարգսյանն ընդունել է ՌԴ ԱԻՆ պաշտոնյաների․ պայմանավորվածություն է ձեռք բերվել բնակավայրերում կատարել հումանիտար աշխատանքներ

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկուն և ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սոլովյովին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունից։

Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը, քննարկվել են փրկարարական և առողջապահության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուժերով առաջիկա օրերին Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում կատարել հումանիտար աշխատանքներ, միտված՝ խաղաղ բնակչության անվտանգ կենսապահովմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին