Կարևոր իրադարձություններ

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի խորհրդական Հեսամեդդին Աշնային

17 Նոյեմբեր, 2020 23:19
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի խորհրդական Հեսամեդդին Աշնային

Նոյեմբերի 17-ին ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ԻԻՀ նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում հանդիպել է ԻԻՀ նախագահի խորհրդական և հիշյալ կենտրոնի տնօրեն Հեսամեդդին Աշնային: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսապանությունից։

ՀՀ դեսպանի և ԻԻՀ խորհրդականի միջև տեղի ունեցած առանձնազրույցի, ինչպես նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային նոր խնդիրները՝ նոյեմբերի 10-ին ԼՂ-ում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՀՀ, ԱՀ և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության ընդունումից հետո ստեղծված պայմաններում:

Անդրադարձ է եղել գլոբալ և տարածաշրջանային նոր մարտահրավերներին դիմակայելուն ուղղված կողմերի անելիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին