Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    597,5
    613,5

  • RUB

    6,59
    6,89

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ԱԻՆ

17 Նոյեմբեր, 2020 22:55
Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում տեղում է ձյուն։

Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով։

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղում է ձնախառն անձրև, իսկ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է թույլ ձյուն։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին