Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում․ ահազանգ ԱԻՆ-ում

17 Նոյեմբեր, 2020 22:25
Հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում․ ահազանգ ԱԻՆ-ում

Նոյեմբերի 17-ին, ժամը 17:13-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զարթոնք գյուղի երկաթգծի կայարանում՝ չշահագործվող մարդատար վագոնում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:58-ին: Այրվել է չշահագործվող մարդատար վագոն՝ մոտ 100 քմ և խոտածածկույթ՝ մոտ 200 քմ։

 

Լրահոս

Դիտել ավելին