Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    597
    613

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում․ Պուտին

17 Նոյեմբեր, 2020 21:25
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում․ Պուտին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ապագայում, դեռ պահպանվում է ստատուս քվոն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ТАСС-ը։

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հեռանկարում իրավիճակի կարգավորման հնարավորություն է տալիս, նշել է նա:

Պուտինը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցումը նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գլխավոր արդյունքն է:

«Ամենակարևորը, ինչ հաջողվել է անել, արյունահեղությունը դադարեցնելն է», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը խոստովանել է, որ չի հասկացել, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել խաղաղ փախստականներին Շուշի քաղաք վերադարձնելու պայմանից։ 

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին