Կարևոր իրադարձություններ

Լավրովն ավստրիացի գործընկերոջը տեղեկացրել է ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանն ուղղված ՌԴ ջանքերի մասին

17 Նոյեմբեր, 2020 21:16
Լավրովն ավստրիացի գործընկերոջը տեղեկացրել է ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանն ուղղված ՌԴ ջանքերի մասին

Նոյեմբերի 17-ին ավստրիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ավստրիայի Հանրապետության Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի միջև: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ զրույցում մանրամասն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով Մոսկվայի միջնորդական ջանքերի մասին: 

«Սերգեյ Լավրովը մանրամասն տեղեկացրել է գործընկերոջը ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար հրադադարի նպատակով Ռուսաստանի գործադրած միջնորդական ջանքերի և տարածաշրջանում ներկա իրավիճակի մասին: Նախարարները համաձայնել են, որ անհրաժեշտ է հումանիտար խնդիրների լուծման և կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության գործում ակտիվ ներգրավել միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՅՈւՆԵՍԿՕ-ն, ԿԽՄԿ-ն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին