Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ականազերծել են Լաչինի միջանցքը․ ՌԴ ՊՆ

17 Նոյեմբեր, 2020 19:11
Ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ականազերծել են Լաչինի միջանցքը․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ականազերծել են Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղում մինչև Ստեփանակերտ տանող ճանապարհի հատվածը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է РИА Новости-ն։ 

«ՌԴ խաղաղապահ առաքելության ինժեներական ստորաբաժանումներն ամբողջությամբ ականազերծել և պայթյունավտանգ իրերից, ջարդված ու վնասված տեխնիկայից մաքրել են Լաչինի միջանցքն ու Ստեփանակերտ տանող ճանապարհը, որի երկարությունը 28 կմ է։ Այսօր առավոտյան ժամը 10։00-ից բաց է քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկությունը»,- հայտարարել է Կոնաշենկովը։


 

Լրահոս

Դիտել ավելին