Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

17 Նոյեմբեր, 2020 18:35
Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Նոյեմբերի 17-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 497.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։    

Եվրոյի փոխարժեքն աճել է 1.38 դրամով և կազմել 590.24 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.75 դրամով և կազմել 657.83 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 70.16 դրամով և կազմել 30152.89 դրամ: Արծաթի գինն աճել է 0.50 դրամով և կազմել 388.02 դրամ: Պլատինի գինն աճել է 198.81 դրամով և կազմել 14535.94 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին