Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    598
    612

  • RUB

    6,51
    6,79

Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ներկայացրել է հրաժարականի դիմումը

17 Նոյեմբեր, 2020 18:27
ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը ներկայացրել է հրաժարականի դիմումը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը նոյեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացանք ԱԺ-ի պաշտոնական կայքից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին