Կարևոր իրադարձություններ

Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում․ Թագուհի Թովմասյան

17 Նոյեմբեր, 2020 18:04
Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում․ Թագուհի Թովմասյան

Չարաբաստիկ սև գիշերվա սև փաստաթղթի հետ ծանոթանալուց հետո  գնացել եմ Արցախ, հանդիպել եմ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դաժան տեսարանների ականատես եմ եղել, դրանք նկարագրելու չեն։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Գնացել եմ Արցախ` հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող ենք անել և արդյոք այդ փաստաթուղթը հնարավոր է խմբագրել կամ որևէ բան կարող ենք արդյոք փոխել, թեկուզ` ժամկետների մասով: 

Հանդիպել եմ ՀՀ վարչապետին, Հանրապետության նախագահին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հանդիպել եմ ՌԴ-ում Հայաստանի դեսպանին, արել եմ ամենը, որպեսզի հասկանամ, թե ինչ է հնարավոր անել: Քարվաճառի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում: Ես չէի կարող այդ մասով լռել: Ես կայացրել եմ խմբակցությունից դուրս գալու որոշում, դիմումը ներկայացրել եմ»,- ասաց Թովմասյանը:

Թովմասյանն ասաց՝ իր օրակարգում հայրենիքի շահն է

«Իմ հայրենիքը գտնվում է փաստաթղթով թշնամուն հանձնված վիճակում»։

Պատգամավորն ասաց՝ մանդատից չի հրաժարել գործընկերների և արցախցիների խնդրանքով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին