Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 17-ը բուժծառայողի օրն է

17 Նոյեմբեր, 2020 17:27
Նոյեմբերի 17-ը բուժծառայողի օրն է

Նոյեմբերի 17-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում նշվում է որպես բուժծառայողի օր: Այսօր լրանում է զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության կազմավորման 28-րդ տարեդարձը, որը ևս մեկ առիթ է գնահատական տալու այն ծանր և պատասխանատու աշխատանքին, այն աներևակայելի ջանքերին ու եռանդին, որ զինվորական բուժաշխատողը մշտապես ներդնում է յուրաքանչյուր հիվանդ և վիրավոր զինծառայողի ապաքինման գործում՝ հաճախ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը:

Այս օրն առիթ է ոչ միայն ամփոփելու ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումներըմատնացույց անելու խնդիրներըայլ նաև հիշելու նահատակված բուժծառայողների սխրանքներըդրվատանքի խոսքեր ասելու զինվորական բժիշկներինբուժակներինբուժքույրերինմայրապետներինսանհրահանգիչներին և սանիտար-վարորդներինԲարձր ու հերոսաբար պահելով բուժաշխատողի պատիվը՝ նրանք միշտ, և հատկապես այս վերջին ծանր շրջանում, գիշեր ու զօր, անձնուրացությամբ իրականացնում են իրենց ծառայությունը:

Բոլոր ժամանակներում մարդկությունը խորին հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել զինվորական բուժաշխատողի մասնագիտությանըՍա առավել ակնառու է այսօր, քանի որ մեր զինծառայողների առողջությունը մեծապես կախված է հենց զինվորական բուժաշխատողների տքնաջան աշխատանքից:

Հպարտությամբ պետք է նշելոր բժշկական ծառայությանն այսօր ունի բազմաթիվ պատրաստված կադրերորոնց օրինակով ու ոգով կդաստիարակվեն ռազմական բժշկների և բուժաշխատողների հետագա սերունդները:

Զինված ուժերի բուժծառայողների համար առանձնահատուկ փորձություն էր վերջին երկու ամիսներըԱյս դժվարին օրերին զինվորական բժիշկները, վտանգելով իրենց կյանքը, տարհանումբուժումփրկում էին մահվան ճիրաններում գտնվող զինվորինսպային, կամավորականին և խաղաղ բնակչինԱրհամարհելով հոգնածությունը՝ առանց դադարի, առաջնագծում թե թիկունքումբժիշկ թե բուժքույրդիմակայում էին ամենօրյա մարտահրավերներինԶինվորական բժիշկներն արեցին առավելագույնը՝ նոր էջ գրելով ռազմաբժշկական տարեգրության մեջՄասնագիտական բարձր գիտելիքների և փորձի շնորհիվ, ոչ միայն հոսպիտալներումայլ նաև առաջնագիծը ապահովող բոլոր բժշկական ջոկատներում և զորամասերի բժշկական ծառայություններում, ցուցաբերվել է որակյալ և նպատակային բուժօգնություն:

Ցավոք՝ պատերազմական գործողությունների ընթացքում, հերոսաբար զոհվեցին բժիշկներ, բուժակներ, սանհրահանգիչներ, սանիտար-վարորդներ: Նրանցից յուրաքանչյուրն իր դիրքը պահեց մինչև վերջ. զոհվեց, բայց հավատարիմ մնաց մարդասիրական իր կոչմանն ու առաքելությանը, չդադարող կրակի պայմաններում աննկուն ու համառ պայքար մղեց հայրենիքի յուրաքանչյուր պաշտպանի կյանքի համար: Նրանք այսօր, ցավոք, մեր կողքին չեն, սակայն նրանց շնորհիվ շարքում են երկրորդ կյանք ստացած զինծառայողներն ու կամավորականները:

Զինվորական բժիշկն այն եզակի մասնագետներից էոր իր գործունեությունից առաջ երդվում է երկու անգամ՝ որպես զինվորականև ապա՝ որպես բժիշկ: Այսպիսով, պարտավորվում է մասնագիտական պարտականությունները կատարելիս երբեք չմոռանալոր գործ ունի մեր պետության սահմանների անառիկությունը պահապանող զինծառայողի կյանքի ու առողջության հետ:

Զինված ուժերի ղեկավարությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում ռազմաբժշկական ծառայության ոլորտըլուծում առկա խնդիրներըպայմաններ ստեղծում բուժսպասարկումը պատշաճ մակարդակով ապահովելու և կատարելագործելու համարԴրա վառ օրինակն է ապագայում արդիականացվածբազմաֆունկցիոնալ հոսպիտալ ունենալու գաղափարըԱյս ուղղությամբ արդեն համապատասխան աշխատանքներ են տարվումՌազմաբժշկական վարչությունն իր առջև խնդիր է դրել անել առավելագույնըոր բուժծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս լինեն համակողմանիորեն ապահովված:

 

Լրահոս

Դիտել ավելին