Կարևոր իրադարձություններ

Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով․ ԱԻՊԾ

17 Նոյեմբեր, 2020 17:19
Հեղինակ՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով․ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են․ 

«ԱԻ պետական ծառայության հումանիտար աջակցության ծրագրով Արցախ վերադարձած ընտանիքները կշարունակեն ապահովվել պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով:

Միայնակ,տարեց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց սնունդը կամ դեղորայքը փոխանցվում է առաքման կարգով:

Ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժինը տեղեկացնում է, որ այս պահին պահեստում(N9 դպրոց) կա անհրաժեշտ քանակության ապրանք, պակասելու դեպքում՝ կստանան նոր խմբաքանակ»:

 

Լրահոս

Դիտել ավելին