Կարևոր իրադարձություններ

ԱԳ մյուս փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան

17 Նոյեմբեր, 2020 17:04
ԱԳ մյուս փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները. Աննա Նաղդալյան

ՀՀ Արտաքին գործերի փոխնախարարները շարունակում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ արձագանքելով տեղեկություններին, համաձայն որոնց ԱԳ բոլոր փոխնախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Նոյեմբերի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին