Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Հովք գյուղում

17 Նոյեմբեր, 2020 17:00
Հրդեհ Հովք գյուղում

Նոյեմբերի 17-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովք գյուղում՝ գյուղապետարանի դիմաց, այրվում է անասնագոմ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:18-ին, մարվել՝ 14:32-ին: Այրվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի (50 քմ) տանիքից մոտ 15 քմ հատված և փայտյա առաստաղը՝ մոտ 6 քմ:

 

Լրահոս

Դիտել ավելին