Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել են ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք ձևաչափով կարգավորման համար պայմաններ` ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովրդի շահերից ելնելով. Պուտին

17 Նոյեմբեր, 2020 16:05
Ստեղծվել են ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք ձևաչափով կարգավորման համար պայմաններ` ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովրդի շահերից ելնելով. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ կազմակերպության իր գործընկերներին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորվում է։ Նա նշել է, որ ստանձնած պայմանավորվածությունները պահպանվում են, իսկ իրավիճակը կայունանում է: Այս մասին հայտում է Ռիա Նովոստի-ն:

«Ռուսական կողմը գործադրել է ամենաակտիվ ջանքերը՝ օգնելու դադարեցնել ռազմական գործողությունները մեր երկու բարեկամ պետությունների միջև և նպաստել է նրանց գտնել փոխզիջումային լուծումներ: Մեր միջնորդության շնորհիվ նոյեմբերի 9-ին պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամբողջական հրադադարի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,-ասել է Պուտինը:

Նա կարևորել է այդ համաձայնագրերի պահպանումը:

«Ռազմական գործողությունները ամբողջովին դադարեցվել են, իսկ իրավիճակը կայունանում է: Ստեղծվել են պայմաններ՝ ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման համար, ներառյալ՝ արդար հիմքի վրա` ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից ելնելով», - նշել է Ռուսաստանի առաջնորդը:

 

Լրահոս

Դիտել ավելին