Կարևոր իրադարձություններ

Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ը կմիանա Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին. Լավրով

17 Նոյեմբեր, 2020 14:48
Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ը կմիանա Ղարաբաղում իրականացվող աշխատանքներին. Լավրով

Մոսկվան ակնկալում է, որ ՄԱԿ-ի կառույցները՝ ԿԽՄԿ-ին հետևելով , կմիանան Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

«Հուսով ենք, որ այլ մարդասիրական կառույցներ, առաջին հերթին ՄԱԿ-ի կառույցները, նույնպես կմիանան: Նկատի ունեմ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և, իհարկե, Լեռնային Ղարաբաղում կան նաև մշակութային ժառանգության պահպանման լուրջ խնդիրներ: Եվ այստեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է մեծ դեր ունենալ», - ասաց նա լրագրողներին:Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն երկար ժամանակ ներկա է տարածաշրջանում և նրա փորձը կարող է օգտակար լինել այլ կազմակերպությունների համար:

Լավրովի խոսքով՝ ԿԽՄԿ-ն կարող է կարևոր դեր ստանձնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի հետևանքների հաղթահարման գործում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին