Կարևոր իրադարձություններ

Անդրանիկ Քոչարյանը նվաստացրել և սպառնացել է հրամանատարին․ լուսանկարներ «Հրապարակ»

17 Նոյեմբեր, 2020 12:30
Անդրանիկ Քոչարյանը նվաստացրել և սպառնացել է հրամանատարին․ լուսանկարներ «Հրապարակ»

«Հրապարակ»–ը գրում է․

Մի քանի օր է՝ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հաննաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեւեռվել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վրա եւ հայտարարություններ է անում նրա դեմ՝ անհեթեթից մինչեւ անապացուցելի։

Թվում է՝ հիմքում արցախյան պատերազմն է եւ պատերզմում մեր կրած պարտությունը, բայց իրականում հիմքերն ավելի շահադիտական են, նա վաղուց մշակված հստակ ծրագիր ունի պաշտպանության նախարար դառնալու։ Մեր ձեռքում է հայտնվել մի սենսացիոն փաստաթուղթ, որը բացահայտում է Անդրանիկ Քոչարյանի մտադրությունները եւ իր նպատակին հասնելուն ուղղված քայլերը։ Նա պարզապես նվաստացրել է զորամասերից մեկի  հրամանատարին, որը զեկուցագիր է ներկայացրել նախարարին՝ մանրակրկիտ ներկայացնելով Անդրանիկ Քոչարյանի պահվածքը։

Կից ներկայացնում ենք զեկուցագիրը.

«ՀՀ Պաշտպանության Նախարար Դ. Տոնոյանին 

Հարգելի պարոն նախարար, Զեկուցում եմ Ձեզ, որ այսօր առավոտյան, ժամը 11:00-ի կողմերը, մորս հետ միասին գտնվել եմ Սուրբ Ղալթաղի եկեղեցում, որտեղից ինձ բերման են ենթարկել ՌՈ վարչություն, որտեղ էլ մեքենաս ենթարկել են խուզարկության, ըստ իրենց` ապօրինի զենք, զինամթերք հայտնաբերելու մտադրությամբ: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին