Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    516

  • EUR

    615
    631

  • RUB

    6,8
    7,08

Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին

17 Նոյեմբեր, 2020 11:11
Հեղինակ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժեշտ է տվել նախարարության անձնակազմին

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

Սիրելի գործընկերներ,

Բոլորդ արդեն գիտեք իմ` հրաժարականի մասին դիմում ներկայացնելու լուրը:

Խստորեն հորդորում եմ պահպանել հայկական պետական այս կառույցը։

Ձեզանից յուրաքանչյուրը զինվորի պես ամուր կանգնած է իր դիրքում և պետք է շարունակի ամենաուժեղ, ամենալավ ձևով իր գործը: Ես հավատում եմ ձեզ և որևէ կասկած չունեմ դրանում:

Շատ հպարտ եմ ձեզանով, և սպասելու եմ ձեզանից յուրաքանչյուրից լավագույն արդյունքի:

Մենք ունենք շատ լավ երկիր, շատ լավ ժողովուրդ: Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են: Ուրեմն, շարունակե՛ք աշխատել ձեր ուժերի ողջ լարումով:

Շնորհակալություն բոլորիդ: Սա ինձ համար շատ հարազատ տեղ է, և ես միշտ պահպանելու եմ այդ զգացումը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին