Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    505
    513

  • EUR

    598
    614

  • RUB

    6,6
    6,9

Կարևոր իրադարձություններ

Երկրի համար կարևորագույն պահին որտե՞ղ է ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»

17 Նոյեմբեր, 2020 09:50
Երկրի համար կարևորագույն պահին որտե՞ղ է ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի եւ Արցախի համար այս դժվարին օրերին բոլորը պետք է իրենց ուժերի չափով փորձեն օգտակար լինել եւ աշխատանք կատարեն իրենց տեղերում: Խոսքը հատկապես վերաբերում է պետական գերատեսչություններին, նրանց ղեկավարներին:

Եվ այս առումով, բնականաբար, կարեւորություն է ներկայացնում Անվտանգության խորհրդի գրասենյակի եւ նրա ղեկավար Արմեն Գրիգորյանի աշխատանքը: Սակայն հիմնվելով Անվտանգության խորհրդի գրասենյակում առկա պաշտոնական տեղեկատվության վրա՝ կարող ենք ասել, որ պատերազմի օրերին Արմեն Գրիգորյանն այնքան էլ ակտիվ չի եղել, իսկ հոկտեմբերի 30-ից հետո նրա արած որեւէ աշխատանքի մասին կայքում տեղեկատվություն առկա չէ:

Վերջին տեղեկատվության համաձայն՝ Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին, մինչ այդ նա ընդունել էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, իսկ դրան նախորդած օրերին էլ մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել: Սակայն հետաքրքիր է, որ նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների ստորագրած փաստաթղթից հետո, երբ կան ահռելի աշխատանքներ կատարելու, նա, կարծես թե, անհետացել է, համենայնդեպս, ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքի տվյալներն են այդ մասին վկայում:

Որտե՞ղ է ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ԱԽ գրասենյակի մամուլի խոսնակ Ալբերտ Ներզեթյանին, սակայն նա չպատասխանեց մեր նամակներին»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին